Ընթացիկ տարում ԳՍՊԿ-ում կիրականացվեն համալիր աշխատանքներ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2018 թվականի ներդրումային և կապիտալ վերանորոգման ծրագրերով Աբովյանի ԳՍՊԿ-ում նախատեսված են մի շարք աշխատանքներ, որոնք միտված են ԳՍՊԿ—ի անխափան և անվտանգ շահագործման ապահովմանը, ինչպես նաև ֆիզիկական ծավալների ընդլայնմանը:
ԳՍՊԿ—ի անխափան և անվտանգ շահագործման համար ընթացիկ տարում նախատեսված է շահագործումից դուրս բերել թվով մեկ գազահոր, իրականացնել ախտորոշման աշխատանքներ, անհրաժեշտության դեպքում կատարել նորոգման աշխատանքներ, փոխարինել գազահորի հին սարքավորումները, անցկացնել հերմետիկության ու ամրության փորձարկումներ և հանձնել շահագործման:
Այս տարի շարունակվելու են շահագործվող գազահորերից մեկի ֆիզիկական ծավալի ընդլայնմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև դեռևս 2017 թվականին մեկնարկած նոր գազահորի շինարարությունը: Այդ աշխատանքների ավարտը նախատեսված է 2020 թվականին:
Նախատեսված են շահագործվող ճնշակայանի ճնշակների կապիտալ և ընթացիկ նորոգումներ, ինչպես նաև արդյունաբերական հրապարակի տեխնոլոգիական հանգույցների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Փետրվար ամսվա նորությունները
- 2018 թվականի փետրվար ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2018 թվականի փետրվար ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2017 թվականին ՈԻՏԿ-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 385 մասնագետ
- 2018 թվականի հունվար ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 840 ԿԲ)