«Գազպրոմ Արմենիա»-ում ավարտվեց մրցութային լսումների մասնակիցների ընտրությունը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ավարտվեցին «Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների և կազմակերպությունների ինքնագործ համույթների «Ֆակել» կորպորատիվ փառատոնի տարածաշրջանային փուլին նախապատրաստվելու շրջանակում կազմակերպված ընտրական լսումները:
Ընտրական փուլին մասնակցում էին 11-ից 16 տարեկան և 17-ից բարձր տարիքային խմբերի Ընկերության աշխատակիցների երեխաները: Պատանի կատարողները իրենց ուժերը փորձում էին ֆոլկլոր, վոկալ՝ էստրադային, ժողովրդական, ակադեմիական և վոկալ-գործիքային անվանակարգերում:
Լսումների ընթացքում ընտրվեցին լավագույն կատարողները. 13 տարեկան Գոռ Սարգսյանը (ժողովրդական վոկալ), 17 տարեկան Ջիվան Մկրտչյանը (էստրադային վոկալ) և Ամալիա Դուրգարյանը (ֆոլկլոր):
«Գազպրոմ» ՀԲԸ «Ֆակել» կորպորատիվ փառատոնը կանցկացվի հոկտեմբերի 14-ից 20-ը Կազան քաղաքում (ՌԴ):
Справка
«Գազպրոմ» ՀԲԸ դուստր ընկերությունների և կազմակերպությունների ինքնագործ համույթների «Ֆակել» կորպորատիվ փառատոնն անցկացվում է «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության և միջտարածքային արհմիութենական կազմակերպությունների Նախագահության որոշման համաձայն:
Կորպորատիվ փառատոնը անցկացվում է երկու տարին մեկ անգամ երեք փուլով: Առաջին փուլի ընթացքում «Գազպրոմ» ՀԲԸ—ի դուստր ընկերություններում ընտրվում են լավագույն կատարողները փառատոնի տարածաշրջանային փուլերին մասնակցելու համար: Երկրորդ փուլի շրջանակներում անցկացվում են տարածաշրջանային փառատոններ (հյուսիսային և հարավային): Տարածաշրջանային փուլերի հաղթողները մասնակցում են երրորդ՝ եզրափակիչ փուլին:
Մրցույթն անցկացվում է երեք տարիքային խմբերում. 5-ից 10 տարեկան, 11-ից 16 տարեկան և 17-ից բարձր: Փառատոնի ծրագրում են. վոկալ (ժողովրդական, էստրադային, կլասսիկ, ջազային), պարարվեստ, վոկալ-գործիքային և գործիքային համույթներ, էստրադային կրկեսային ժանր, օրիգինալ ժանր, ֆոլկլոր:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- Նախազգուշացում
- Պարզաբանում Գյումրի քաղաքում պրոֆիլակտիկ պլանային աշխատանքների իրականացման վերաբերյալ
- Պարզաբանում
- 2018 թվականի ապրիլ ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2018 թվականի ապրիլ ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 1 ՄԲ)