Պարզաբանում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազաբաշխման ցանցում նախատեսված պլանային աշխատանքներն իրականացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով սահմանված կարգով, բաժանորդներին նախապես տեղեկացնելով դրանց անցկացման վերաբերյալ:
Հիշեցնում ենք, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 26-ի ժամը 9:00-ից մինչև ապրիլի 27-ի ժամը 18:00-ն նախատեսված էր դադարեցնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի առանձնատների և թվով 25 հանրային կազմակերպությունների գազասպառողների գազամատակարարումը:
Ներմիացման աշխատանքների մասին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հեռուստատեսությամբ և զանգվածային այլ լրատվամիջոցներով բաժանորդներին տեղեկացրել էր դեռ ապրիլի 25-ին:
Աշխատանքներն ավարտվել են նախանշվածից շուտ՝ ապրիլի 26-ին, ինչից հետո մեկնարկել են գազաթողարկման աշխատանքները:
Հաշվի առնելով, որ աշխատանքներն ավարտվել են հայտարարված ժամկետից շուտ, բաժանորդների գազամատակարարման անվտանգ վերականգնման անհրաժեշտությունից ելնելով՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համապատասխան աշխատողներն իրականացրել են բաժանորդների հրահանգավորում, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան փաստաթուղթ, որը ներկայացվել է բացառապես վերը նշված թաղամասի գազազրկված բաժանորդների ստորագրմանը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- Նախազգուշացում
- Պարզաբանում Գյումրի քաղաքում պրոֆիլակտիկ պլանային աշխատանքների իրականացման վերաբերյալ
- 2018 թվականի ապրիլ ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- «Գազպրոմ Արմենիա»-ում ավարտվեց մրցութային լսումների մասնակիցների ընտրությունը
- 2018 թվականի ապրիլ ամսվա 1-ին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը