2018 թվականի ինն ամիսների արդյունքներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցրեց երկրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2018 ֆինանսական տարվա սկզբից հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 30,371,579.0 հազար դրամ:

Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 22-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 4,636,676.9 հազար դրամ և 830-րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 120,637.2 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 142-րդ տեղը՝ 937,865.4 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am