«Գազպրոմ Արմենիա»-ում ամփոփվեցին մասնագիտական վարպետության մրցույթների արդյունքները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում ամփոփվեցին «Մայրուղային գազատարների և գազաբաշխիչ կայանների շահագործման և սպասարկման գծով լավագույն ճարտարագետ» և «Գազաֆիկացման և գազամատակարարման լավագույն մասնաճյուղ» մասնագիտական վարպետության մրցույթների արդյունքները: Յուրաքանչյուր մրցույթի համար ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրասգազ» ՍՊԸ մասնագետների մասնակցությամբ:

«Մայրուղային գազատարների և գազաբաշխիչ կայանների շահագործման և սպասարկման գծով լավագույն ճարտարագետ» մրցույթին մասնակցել է 9 ճարտարագետ՝ Աբովյանի ԳՇԾ-ից, Վանաձորի ԳՇԾ-ից, Դիլիջանի ԳՇԾ-ից, Գորիսի ԳՇԾ-ից, Մարտունու ԳՇԾ-ից:

Մրցույթը բաղկացած էր տեսական առաջադրանքից: Յուրաքանչյուր մասնակցին տրվել էր մասնագիտական 5 հարց և 40 րոպե պատրաստվելու ժամանակ: Պատասխանները գնահատվում էին բալային համակարգով:


«Մայրուղային գազատարների և գազաբաշխիչ կայանների շահագործման և սպասարկման գծով լավագույն ճարտարագետ» անվանակարգում հաղթող են ճանաչվել.

1-ին տեղ՝ Միքայել Գրիգորյանը՝ Դիլիջանի ԳՇԾ-ից,

2-րդ տեղ՝ Գերասիմ Ուզունյանը՝ Աբովյանի ԳՇԾ-ից,

3-րդ տեղ՝ Քաջիկ Երիցյանը՝ Դիլիջանի ԳՇԾ-ից:

«Գազաֆիկացման և գազամատակարարման լավագույն մասնաճյուղ» մրցույթին մասնակցել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բոլոր գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերը:

Մրցույթը բաղկացած էր տեսական առաջադրանքից և գործնական աշխատանքից:

«Գազաֆիկացման և գազամատակարարման լավագույն մասնաճյուղ» անվանակարգում հաղթող են ճանաչվել.

1-ին տեղ՝ Երևանի ԳԳՄ;

2-րդ տեղ՝ Սյունիքի ԳԳՄ;

3-րդ տեղ՝ Տավուշի ԳԳՄ:

Մրցույթների հաղթողներին տրվեցին պատվոգրեր, իսկ լավագույն ճարտարագետներին նաև դրամական պարգևներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ անցկացվել էր «Լավագույն հսկիչ» մրցույթը, որում հաղթող էին ճանաչվել.

1-ին տեղ ՝ Մանուշակ Կարապետյան՝ Երևանի ԳԳՄ-ից,

2-րդ տեղ՝ Աղաջանյան Գագիկ՝ Վայոց Ձորի ԳԳՄ-ից,

3-րդ տեղ՝ Արարատ Նազարյան՝ Արարատի ԳԳՄ-ից:

Ինչպես նշեցին մրցույթների մասնակիցները, նմանատիպ միջոցառումները հնարավորություն են ընձեռում բարձրացնել մասնագետների որակավորումը, նպաստում են մասնագիտական աճին, ինչպես նաև կադրերի ռեղերվի ձևավորմանը»:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am