«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը՝ ամփոփելով 2018 ֆուտբոլային տարին, մասնակցեց դեկտեմբերին Երևանի Քաղաքապետարանի կողմից կազմակերպված սիրողական մինի-ֆուտբոլի մրցաշարին՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
Մրցաշարին մասնակցում էին նաև «Էվրիկա», «Բավարիա» և «Գոլդջիմ» սիրողական ֆուտբոլային թիմերը: 3-րդ տեղը գրաված «Գազպրոմ Արմենիա» ընկերության թիմը պարգևատրվեց գավաթով և դիպլոմով: Խաղն ավարտվեց «Էվրիկա»- «Բավարիա»՝ 8:5 հաշվով:
2019 թվականի հունվարի 26-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող նախկին «Միկա» մարզադաշտում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ֆուտբոլային թիմը մինի-ֆուտբոլի (ֆուտզալի) կանոններով ընկերական հանդիպում անցկացրեց Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի երիտասարդների թիմի հետ: Խաղն ավարտվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ թիմի հաղթանակով, իսկ դրախտիկցիները հաղթողներին այս տարվա մայիսին հրավիրեցին Գեղարքունիքի մարզ՝ պատասխան խաղն անցկացնելու նպատակով:
Մեծացված լուսանկար (JPG, 769 ԿԲ)