2018 թվականի 12 ամիսների տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցրեց երրորդ տեղը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2018 ֆինանսական տարվա սկզբից հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 39,982,390 հազար դրամ:
Հրապարակված ցանկում տեղ են գտել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերությունները, այդ թվում ցանկի 23-րդ տեղում է «Տրանսգազ» ՍՊԸ-ն` 6,085,946 հազար դրամ և 843-րդ տեղում՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն՝ 169,455 հազար դրամ:
Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 137-րդ տեղը՝ 1,223,824 հազար դրամ:
Նշենք, որ 2017 թվականի նույն ժամանակահատվածում Ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարը կազմել է 39,717,691.5 հազար դրամ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն