«Տրանսգազ» ՍՊԸ անցկացրել է հակավարարային ուսումնական վարժանքներ

Մարտի 12-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է համալիր հակավարարումային ուսումնական վարժանքներ՝ «Մայրուղային գազատարների օդային անցման հենասյունի ողողում հեղեղաջրերով» թեմայով:Վարժանքներին մասնակցել է «Տրանսգազ»-ի գծային շահագործման մասնաճյուղերի (ԳՇՄ) վթարավերականգնողական խմբերը՝ գարնանային վարարումների պայմաններում մայրուղային գազատարների գծային հատվածում առաջացած հնարավոր վթարների վերացման նպատակով:


Վերականգնողական աշխատանքների ղեկավարումն իրականացվում էր «„Տրանսգազ“ ՍՊԸ օբյեկտներում և գծային հատվածում վթարների հետևանքների վերացման և տեղայնացման պլանի» համաձայն:

Ուսումնական վարժանքի սցենարով հեղեղաջրերով ողողվել է մայրուղային գազատարի օդային անցման հենասյունը:

Աշխատանքների ղեկավարները իրազեկում են վթարային խնբերին վթարի տարածքի և բնույթի, հետևանքների վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների մասին, իրականացնում են հրահանգավորում կրակային և գազային աշխատանքներում անվտանգության տեխնիկայի պահանջների պահպանման վերաբերյալ, զննում են համապատասխան տեխնիկան, սարքավորումները, հակահրդեհային և անհատական ​​պաշտպանության անհրաժեշտ միջոցները:

«Տրանսգազ» ՍՊԸ օբյեկտներում և գծային հատվածում վթարների հետևանքների վերացման և տեղայնացման նպատակով վթարի վայր են ժամանում վթարային խմբերը, որոնք իրականացնում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:

Ուսումնական վարժանքների ավարտից հետո «Տրանսգազ» ՍՊԸ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են վարժանքների արդյունքները:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am