«Տրանսգազ» ՍՊԸ անցկացրել է հակավարարային ուսումնական վարժանքներ
Մարտի 12-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ն, անցկացրել է համալիր հակավարարումային ուսումնական վարժանքներ՝ «Մայրուղային գազատարների օդային անցման հենասյունի ողողում հեղեղաջրերով» թեմայով:Վարժանքներին մասնակցել է «Տրանսգազ»-ի գծային շահագործման մասնաճյուղերի (ԳՇՄ) վթարավերականգնողական խմբերը՝ գարնանային վարարումների պայմաններում մայրուղային գազատարների գծային հատվածում առաջացած հնարավոր վթարների վերացման նպատակով:
Վերականգնողական աշխատանքների ղեկավարումն իրականացվում էր «„Տրանսգազ“ ՍՊԸ օբյեկտներում և գծային հատվածում վթարների հետևանքների վերացման և տեղայնացման պլանի» համաձայն:
Ուսումնական վարժանքի սցենարով հեղեղաջրերով ողողվել է մայրուղային գազատարի օդային անցման հենասյունը:
Աշխատանքների ղեկավարները իրազեկում են վթարային խնբերին վթարի տարածքի և բնույթի, հետևանքների վերացմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների մասին, իրականացնում են հրահանգավորում կրակային և գազային աշխատանքներում անվտանգության տեխնիկայի պահանջների պահպանման վերաբերյալ, զննում են համապատասխան տեխնիկան, սարքավորումները, հակահրդեհային և անհատական պաշտպանության անհրաժեշտ միջոցները:
«Տրանսգազ» ՍՊԸ օբյեկտներում և գծային հատվածում վթարների հետևանքների վերացման և տեղայնացման նպատակով վթարի վայր են ժամանում վթարային խմբերը, որոնք իրականացնում են բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ անվտանգության տեխնիկայի բոլոր պահանջների պահպանմամբ:Ուսումնական վարժանքների ավարտից հետո «Տրանսգազ» ՍՊԸ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են վարժանքների արդյունքները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Ապրիլ ամսվա նորությունները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 1–04 վթարակարգավարական ծառայության աշխատանքային օրը
- 2019 թվականի ապրիլ ամսվա 2-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2019 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 644 մլն խ.մ բնական գազ
- 2019 թվականի ապրիլ ամսվա առաջին տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
- 2019 թվականի մարտ ամսվա 3-րդ տասնօրյակին մատակարարված բնական գազի ստորին այրման ջերմության միջին արժեքը
Մեծացված լուսանկար (JPG, 487 ԿԲ)