Ամեն տարի ամռան առաջին օրը նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ սկսած 1950 թվականից: Այն տոնվում է ամենուր՝ մեծ ուրախությամբ, վառ տրամադրություններով, որը վերածվում է արկածներով լի մանկության տոնի:
Ավանդույթի համաձայն այն տոնվեց նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որին մասնակցում էին ընկերության աշխատողների 3-ից 11 տարեկան երեխաները՝ ծնողների և տատիկների հետ միասին:
Երեխաների համար կազմակերպվել էին ուրախ, թատերական բեմականացում՝ Հով.Թումանյանի հեքիաթների հերոսների մասնակցությամբ, բազմատեսակ զվարճալի խաղեր և ինտելեկտուալ վիկտորինաներ:
Տոնական միջոցառման ողջ ընթացքում երեխաներին զվարճացնում էին խաղավարները՝ իրենց սիրելի հեքիաթների հերոսների կերպարներով, ինչպես նաև ճկուն լարախաղացը: Երեխաները մասնակցում էին կավճանկարչությանը, ավազի վրա նկարչությանը, ծանոթանում ակվագրիմի տեխնիկային: Առավել մեծ ուրախությամբ երեխաները ցատկոտում էին բատուտի վրա և զբոսնում պոնիներով:
Մեծացված լուսանկար (JPG, 997 ԿԲ)