«Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ ՀԾԿՀ-ի որոշումը իրավաչափ չի համարում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 5-ի նիստում որոշում է կայացրել «Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ նկատմամբ տուգանք կիրառել 10 մլն դրամի չափով՝ բնական գազի օգտագործման և մատակարարման կանոնների մի շարք կետերը չպահպանելու, բնական գազի բաշխման լիցենզիայի պայմանների պահանջները խախտելու և մի շարք այլ խախտումների համար:
«Գազպրոմ Արմենիան» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը նիստում ունեցած իր ելույթում նշել է, որ իրականացված մոնիտորինգի ընթացքում արձանագրված խախտումների հիմնականում ԳՄՕԿ-ով սահմանված մոտեցումների երկակի ընկալումների և մեկնաբանությունների հետևանք են: «Հաշվի առնելով, որ մեր գործունեությունը բխել է բացառապես բաժանորդների շահերից և անգամ այս պարագայում այդ խախտումները չեն խաթարել համակարգի անվտանգությունը և հաշվի առնելով այն, որ ներկրվող բնական գազի գնի բարձրացմամբ պայմանավորված կանխատեսվում են ընկերության տարեկան գործունեության բացասական ցուցանիշներ, հատևավաբար՝ մենք դեմ ենք տուգանքի կիրառմանը», — նշեց Ա.Հակոբյանը: Նա ավելացրեց, որ Ընկերությունը հանձնաժողովի որոշումը իրավաչափ չի համարում:
Մեծացված լուսանկար (JPG, 318 ԿԲ)