Չնայած սիրողական մարզումներին՝ ընկերության ֆուտբոլային թիմի մարզիչը մեծ պատրաստակամությամբ երեխաներին ծանոթացնում է գնդակի վարման տեխնիկային, խաղի կանոններին: Փոքրիկ խաղացողները սովորում են համագործակցել, օգնություն ցուցաբերել թիմի ընկերոջը և արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում:
Ընտանեկան նմանատիպ մարզումները նպաստում են առողջ ապրելակերպի ձևավորմանը, թիմային ոգու ամրապնդմանը և ներգրավում են երեխաներին սպորտի մեջ: Հնարավոր է, որ նրանցից շատերի համար այդ միջոցառումները ճանապարհ հարթեն դեպի իրական սպորտ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 602 ԿԲ)