Նորություններ

Օգոստոս 2019 թվական

Խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցրեց երրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2019 թ. հունվար-հունիս ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2019թ. Կապիտալ վերանորոգման ծրագրի, ինչպես նաև 2019–2020թթ. աշուն-ձմեռ ժամանակահատվածին նախապատրաստական աշխատանքների շրջանակում իրականացվում են համալիր աշխատանքներ հանրապետության գազափոխադրման համակարգի օբյեկտներում՝ անխափան և անվտանգ գազամատակարարում ապահովելու նպատակով: