Նորություններ

Օգոստոս 2020 թվական

Երկարատև դադարից հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը վերսկսել է մարզումները մայրաքաղաքի «Միկա» մարզադաշտում։

Սահմանվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Հրազդան-5» կայանից առաքվող ջերմային էներգիայի սակագինը

Օգոստոսի 13-ից ուժի մեջ են մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումները «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը «Հրազդան-5» կայանում ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրելու և «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Հրազդան-5» կայանից առաքվող ջերմային էներգիայի սակագինը սահմանելու մասին։

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում «թեժ գծով» ստացվել է 1772 զանգ

2020 թ. առաջին կիսամյակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» գրանցված հեռախոսազանգերը մեծաթիվ են: Հունվար — հունիս ամիսների ընթացքում ստացվել է 1772 զանգ, ինչը շուրջ հազար զանգով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: