Նորություններ

Հունվար 2020 թվական

30 հունվարի 2020

2019 թվականի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է  երրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երրորդ տեղը:

29 հունվարի 2020

Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 713 հազար բաժանորդ

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված 713 606 բնակիչ-բաժանորդ, որից 382 522-ը բնակելի շենքերում (բնակարան), 331 084-ը՝ առանձնատներում:

21 հունվարի 2020

2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 2 545.4  մլն խ.մ բնական գազ

2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,3 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2 545.4 մլն խ.մ՝ նախորդ տարվա 2 463.4 մլն խորանարդ մետրի դիմաց:

16 հունվարի 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին կազմակերպվել էր բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ աշխատանքները՝ նկարներ, կավից և այլ նյութերից պատրաստված տոնական զարդարանքներ:

16 հունվարի 2020

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահԳլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

13 հունվարի 2020

Հունվարի 21-27-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մարզիչ, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը: Ներկայում միջազգային կարգի սպորտի վարպետը այդ հեղինակավոր մրցաշարին է պատրաստվում Ուսումնա-սպորտային համալիրի սահադաշտում, որը համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին:

8 հունվարի 2020

«Գազպրոմը» կշարունակի գազ մատակարարել Հայաստան 2020 թվականին նույն պայմաններով

«Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸն ստորագրեցին լրացուցիչ պայմանագիրՀայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: