Նորություններ

Հունվար 2021 թվական

25 հունվարի 2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Տրանսգազ» ՍՊԸ մի շարք աշխատողներ արժանացել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի շնորհակալագրերի՝ Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վերականգնողական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

20 հունվարի 2021

2020 թվականի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է  երկրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի ընդհանուր գումարով:

14 հունվարի 2021

Աբովյանի ԳՍՊԿ-ում պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ

Աբովյանի ստորգետնյա գազապահեստ-կայանում (ԳՍՊԿ) ներկայումս պահեստավորված է առավելագույն ծավալի բնական գազ, ինչը համապատասխանում է ԳՍՊԿ-ի առկա տեխնիկական հնարավորություններին: