Նորություններ

Մարտ 2021 թվական

Մարտի 23-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դուստր ընկերության՝ «Տրանսգազ» ՍՊԸ-ի բոլոր հինգ գծային շահագործման մասնաճյուղերում (ԳՇՄ)՝ այդ թվում նաև Աբովյանի ԳՇՄ-ում անցկացվել են համալիր հակավթարային ուսումնական վարժանքներ:

Ի գիտություն բաժանորդների

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարակարգավարական ծառայության հեռախոսային կապը (1–04) մարտի 17-ի ընթացքում հնարավոր է գործի խափանումներով՝ հեռախոսային կապի օպերատորի (Beeline) կողմից ցանցում աշխատանքներ իրականացնելու պատճառով:

Ներկայումս հանրապետության տարածքում գործում են 348 ԱԳԼՃԿ-ներ:

Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպանը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրենը շրջայց կատարեցին Ուսումնասպորտային համալիրի տարածքում:

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Հաղթանակ» կազմակերպչական կոմիտեի անունից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ — Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանին հանձնեց «1941–1945 թթ. Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակ» հուշամեդալ և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրությամբ պատվոգիր՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնասպորտային համալիրում մարտի 3-ին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ: