Ուսումնա-սպորտային համալիրի աշակերտների աջակցությունը Չորաթան գյուղի դպրոցին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին կազմակերպվել էր բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ աշխատանքները՝ նկարներ, կավից և այլ նյութերից պատրաստված տոնական զարդարանքներ:
Երեխաների աշխատանքների վաճառքից ստացված հասույթը ուղղվեց Տավուշի մարզի Չորաթան գյուղի Ա.Ուդումյանի անվան միջնակարգ դպրոցին աջակցելուն: Հաշվի առնելով դպրոցի կարիքները՝ ձեռք բերվեցին ջեռուցման սարքավորումներ, վերանորոգման համար անհրաժեշտ շինարարական նյութեր, գրենական պիտույքներ, որոնք Ուսումնա-սպորտային համալիրի ներկայացուցիչները հունվարի 13-ին փոխանցեցին սահմանամերձ գյուղի կրթական հաստատությանը: Իսկ Չորաթանի միջնակարգ դպրոցում հյուրերին դիմավորեցին հայրենասիրական միջոցառմամբ:
Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի ուսումնական աշխատանքների գծով պատասխանատու Է․Սանթրոսյանի խոսքով, համալիրի տնօրինությունը կարևորում է նման բարեգործական միջոցառումները, հատկապես, երբ դրանք իրականացվում են աշակերտները: «Այս կերպ մեր աշակերտների մոտ ձևավորվում է սեփական աշխատանքով ուրիշներին օգնելու մշակույթը, որը մարդկային կարևորագույն հատկանիշներից է: Շնորհակալություն ենք հայտնում և մեր աշակերտներին ու նրանց ծնողներին, և մեր աշխատակիցներին սահմանապահ Չորաթանի դպրոցին օժանդակելու համար, քանի որ դպրոցն, ինչպես տեսանք, ունի դրա կարիքը:», — նշեց նա։
Ուսումնա-սպորտային համալիրի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ այդպիսի միջոցառումների շնորհիվ իրենք կկարողանան օգնության ձեռք մեկնել սահմանապահ համայնքների դպրոցներին, որտեղ սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, ապրում ու արարում են իրենց հողին ու իրենց գործին նվիրված մարդիկ։
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- 2019 թվականի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը
- Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 713 հազար բաժանորդ
- 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 2 545.4 մլն խ.մ բնական գազ
- Ամփոփվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մարզիչ, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը
Մեծացված լուսանկար (JPG, 780 ԿԲ)