2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 2 545.4 մլն խ.մ բնական գազ
2019 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,3 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2 545.4 մլն խ.մ՝ նախորդ տարվա 2 463.4 մլն խորանարդ մետրի դիմաց:
Նշված ժամանակահատվածում իրացվել է 2 444.8 մլն խ.մ, ինչը 3,9%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից՝ 2 353.6 մլն խ.մ:
Գազասպառման կառուցվածքում նախորդ տարվա համեմատ 46,9%-ով ավելացել է բնական գազի սպառման ծավալը ջերմոցային տնտեսությունների կողմից՝ կազմելով 88.5 մլն խ.մ: 20,6%-ով ավելացել են բնակչության և 18,4%-ով տարբեր սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ համապատասխանաբար կազմելով 669.2 և 95 մլն խ.մ: 4%-ով ավելացել է ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալը՝ կազմելով 577.2 մլն խ.մ:
2019 թվականին նվազել են 20,5%-ով Էներգետիկայի և 8,4%-ով արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները ՝ կազմելով համապատասխանաբար 500 և 208.6 մլն խ.մ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- 2019 թվականի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը
- Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 713 հազար բաժանորդ
- Ուսումնա-սպորտային համալիրի աշակերտների աջակցությունը Չորաթան գյուղի դպրոցին
- Ամփոփվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մարզիչ, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը