Ամփոփվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրա-տնտեսական գործունեության արդյունքները
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ—Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության դուստր ընկերությունների, գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի, «Հրազդան-5» և «Ուսումնասպորտային համալիր» հիմնարկների տնօրենները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում ամփոփվել են 2019 թվականի «Գազպրոմ Արմենիա» ընկերության արտադրա—տնտեսական և ֆինանսական գործունեության արդյունքները և վերանշվել 2020 թվականի ծրագրային աշխատանքները:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ, Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը ներկայացրել է ընկերության արտադրական գործունեության արդյունքները հիմնական ուղղություններով:
2019/2020 թվականի աշուն—ձմեռ ժամանակաշրջանի նախապատրաստման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ ձմռան ընթացքում բնական գազի սպառման ծավալների աճի պայմաններում կապահովվի անխափան գազամատակարարում:
Օրակարգային կարևոր հարցերից է կենցաղում բնական գազի անվտանգ օգտագործման կանոնները չպահպանելու հետևանքով արձանագրված պատահարների վիճակագրությունը, որի վերաբերյալ կատարվել է մասնագիտական համակողմանի ուսումնասիրություն և հանձնարարվել է ուժեղացնել վերահսկողությունը գազասպառողների կողմից գազի օգտագործման կանոնների պահպանման ուղղությամբ:
Գլխավոր տնօրենի տեղակալ բնական գազի իրացման և բաշխման գծով Արարատ Գևորգյանը նշել է, որ 2019 թվականին 2018թ.-ի համեմատ բնակիչ—բաժանորդների մոտ 20.6%-ով ավելացել է բնական գազի իրացման ծավալը: 2019 թվականի ընթացքում բնակիչ—բսժանորդների թիվը ավելացել 11 136-ով՝ կազմելով 713 606:
Զեկուցվել է, որ բնական գազի դիմած գանձումների հետ կապված ապահովվել է բարձր կարգապահություն` արձանագրելով շուրջ 100% ցուցանիշ:
2019թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ տեղեկությունները, ինչպես նաև 2020 թվականի համար նախանշված ծրագրերը ներկայացրել են նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ֆինանսական, կապիտալ շինարարության և կոմերցիայի գծով տեղակալները:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունվար ամսվա նորությունները
- 2019 թվականի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը զբաղեցնում է երրորդ տեղը
- Հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 713 հազար բաժանորդ
- 2019 թվականի ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 2 545.4 մլն խ.մ բնական գազ
- Ուսումնա-սպորտային համալիրի աշակերտների աջակցությունը Չորաթան գյուղի դպրոցին
- «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մարզիչ, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը կմասնակցի ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությանը
Մեծացված լուսանկար (JPG, 754 ԿԲ)