Տեղի ունեցավ այս տարվա առաջին ընկերական հանդիպումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ թիմի և Հայաստանի լրագրողների հավաքականի միջև

Երկարատև դադարից հետո «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ֆուտբոլային թիմը վերսկսել է մարզումները մայրաքաղաքի «Միկա» մարզադաշտում։ Պահպանելով անհրաժեշտ սահմանափակումները, թիմն անցկացրել է 4 պարապմունք՝ նախապատրաստվելով առաջիկա խաղերին:

Օգոստոսի 12-ին տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում «Գազպրոմ Արմենիա» ընկերության և Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների թիմերի միջև՝ 1+8 ձևաչափով։ Խաղն ավարտվեց 7։5 հաշվով՝ հօգուտ լրագրողների։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am