Իրականացվել է Կարմիր Կամուրջ — Ալավերդի մայրուղային գազատարի մի հատվածի վերատեղադրում Վրաստանի տարածքից

Հայաստանի սպառողների հուսալի և անխափան գազամատակարարման մակարդակը բարձրացնելու նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն շարունակում է իրականացնել հանրապետության գազափոխադրման համակարգի նոր օբյեկտների կառուցման և կապիտալ վերանորոգման շինհավաքակցման աշխատանքներ:




Կարմիր Կամուրջ-Ալավերդի 720 մմ տրամագծով մայրուղային գազատարը կառուցվել է դեռևս 1985 թվականին, և գազատարի 3 կմ հատվածն անցնում էր Վրաստանի տարածքով, ինչը խնդիրներ էր առաջացնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության մասնագետների համար՝ գազատարի սպասարկման աշխատանքների կատարման և շահագործման առումով:

Գազատարի նշված հատվածի անվտանգ շահագործման ու սպասարկման և Հայաստանի Հանրապետության արևմտյան շրջանների անխափան գազամատակարարումն ապահովելու նպատակով որոշվեց (որոշում ընդունվեց) Վրաստանի տարածքից գազատարը տեղափոխել և գազատարի նոր հատված կառուցել Հայաստանի տարածքում:

Ներդրումային ծրագրի շրջանակներում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն նշված նախագծի իրագործման համար 2017–2019 թվականներին իրականացրել է 4,9 կմ երկարությամբ հատվածի շինհավաքակցման աշխատանքներ: Մասնավորապես, շինհավաքակցման աշխատանքներ են իրականացվել գետի վրայով գազատարի օդային անցումների, ավտոճանապարհի և երկաթգծի անցումների վրա:

Օբյեկտը շահագործման է հանձնվել 2019 թվականին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am