2019 թվականի ինն ամիսների ընթացքում բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 7 454-ով

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված 709 924 բնակիչ-բաժանորդ, որից 381 005-ը բնակելի շենքերում (բնակարան), 328 919-ը՝ առանձնատներում:

Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 7 454-ով, որից 1008-ը՝ սեպտեմբեր ամսին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am