2019 թվականի ինն ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել շուրջ 1,678.4  մլն խ.մ բնական գազ

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,9 %-ով ավելացել են Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 1,678.4 մլն խ.մ: Նշված ժամանակահատվածում իրացվել է 1, 590.5 մլն խ.մ:

Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում 18,3 %-ով նվազել են Էներգետիկայի և 7,5%-ով արդյունաբերության ոլորտների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 386.6 և 134.2 մլն խ.մ:

Նշված ժամանակահատվածում բնական գազի սպառման ծավալները 26,4 %-ով ավելացել են բնակչության և 27,8 %-ով տարբեր սպառողների կողմից՝ կազմելով համապատասխանաբար 460.6 և 180.8 մլն խ.մ: 7,6 %- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների կողմից իրացված բնական գազի ծավալները՝ կազմելով 428.2 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am