Շինարարության հսկողության ծառայության մասնագետները որակավորման բարձրացման դասընթացներ են անցել «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» Ուսումնա-արտադրական կենտրոնում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ-Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանի մոտ նոյեմբերի 26-ին տեղի ունեցած խորհրդակցությանը մասնակցել են «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի շինարարության հսկողության ծառայության մի խումբ մասնագետներ, որոնք որակավորման բարձրացման դասընթացներ են անցել «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ Ուսումնա-արտադրական կենտրոնում:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր ճարտարագետը շնորհավորեց շինարարության հսկողության ծառայության մասնագետներին գերազանց արդյունքներ արձանագրելու կապակցությամբ, որ նրանք ցուցաբերել են դասընթացների արդյունքում անցկացված քննական փուլի ընթացքում:
Նշվել է, որ որակավորման բարձրացման դասընթացների արդյունքում ձեռք բերված գիտելիքները և հմտությունները պետք է գործնականում կիրառվեն՝ հանրապետության գազափոխադրման և գազաբաշխման համակարգում շինհավաքակցման և վերանորոգման աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացման նպատակով:
Ա.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաև «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի ղեկավարությանը դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր ճարտարագետը շեշտեց կապալառու կազմակերպությունների և գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի հետ մշտական համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը:
«Կարևոր է, որ մասնաճյուղերի մեր մասնագետները և կապալառու գործընկերները տեղեկացված լինեն շինարարության վերահսկողության բարձր պահանջների մասին: Իսկ շինարարության հսկողության ծառայության հիմնական խնդիրներից մեկն է խստորեն վերահսկել պլանային աշխատանքների որակը, հայտնաբերել և օպերատիվորեն վերացնել թերությունները», — նշեց Ա. Հակոբյանը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր ճարտարագետը Շինարարության հսկողության ծառայության մասնագետներին տեղեկացրել է, որ 2020 թվականին նախատեսվում են լայնածավալ միջոցառումներ փոխադրման և բաշխման համակարգի օբյեկտներում: Մասնավորապես, նախատեսվում են 5 զազաբաշխիչ կայանների կապիտալ նորոգման, գազաբաշխիչ համակարգի 56 օբյեկտներում շինհավաքակցման, ինչպես նաև Աբովյանի ԳՍՊԿ-ի ստորգետնյա հատվածում համալիր աշխատանքներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Մեծացված լուսանկար (JPG, 763 ԿԲ)