Գազպրոմ Խմբի զեկույցի ձևավորման մեջ օգտագործվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների երեխաների նկարները

«Գազպրոմ» ՀԲԸ-ն հրապարակված Գազպրոմ Խմբի գործունեության կայուն զարգազման մասին 2018 թ. զեկույցի ձևավորման մեջ օգտագործվել են «Գազպրոմ» ընկերության աշխատակիցների երեխաների նկարները, այդ թվում նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակիցների երեխաների՝ Լուսինե Դերձյանի և Իննա Պալյանի նկարները:

Կայուն զարգացման գործունեության վերաբերյալ Գազպրոմ Խմբի զեկույցը ներառում է տեղեկատվություն «Գազպրոմի» տնտեսական, սոցիալական և բնապահպանական գործունեության արդյունքների վերաբերյալ: Զեկույցը յոթերորդ զեկույցն է կայուն զարգացման գործունեության վերաբերյալ:

Հաշվետվության նախաբանում «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը նշում է, որ «Գազպրոմ խումբը գլոբալ էներգետիկ շուկայի առաջատարներից մեկն է, որի գործունեությունը ազդում է միլիոնավոր մարդկանց կյանքի վրա Ռուսաստանում և արտերկրում: Հետևաբար, մեր լայնածավալ աշխատանքի հիմքը հասարակության կարիքներն ու շահերն են»:


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am