Շնորհավորական մաղթանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
«Գազպրոմ Արմենիա» ընկերության Վարչության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Մենք հրաժեշտ ենք տալիս 2019 թվականին: Ավանդույթի համաձայն՝ ամփոփելով տարվա արդյունքները՝ գնահատում ենք նաև կատարած աշխատանքն ու ձեռքբերումները:
Մեր ձեռքբերումները «Գազպրոմ Արմենիա» ընկերության յուրաքանչյուր աշխատակցի ամենօրյա նվիրյալ աշխատանքի հավաքական արդյունքն է: Ավելի քան 7000 աշխատակից ունեցող մեր ընկերությունում ուզում եմ առանձնահատուկ կարևորել այն թիմային ոգին, թիմային աշխատանքի սկզբունքը, որն առաջնորդում է մեզ թե ժամանակավոր դժվարությունները հաղթահարելու և թե գործունեության տարբեր օղակներում հաջողություններ գրանցելու ճանապարհին:
Հուսալի և անխափան գազամատակարարումը եղել և մնում է «Գազպրոմ Արմենիայի» —ի առաջնահերթ ուղենիշերից մեկը: Համոզված եմ, որ մենք շարունակելու ենք նվիրումով աշխատել՝ Ընկերության զարգացման բիզնես ծրագրերը կյանքի կոչելու համար՝ գերակա համարելով սպառողին որակյալ ծառայությունների մատուցումը:
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ:
Թող գալիք 2020 թվականը լույս ու ջերմություն բերի բոլոր ընտանիքներին, թող իրականանան նոր տարվա հետ կապված բոլոր բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները:
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- Կրկին ողբերգություն անվտանգության կանոնների խախտման հետևանքով
- Բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է
- Հերթական դժբախտ պատահարը՝ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով
- Ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում կա առաջընթաց
- Հանձնաժողովը համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2020–2024 թվականների ներդրումային ծրագրին