Ընդլայնված խորհրդակցություն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ —ում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ —ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի և դուստր ընկերությունների տնօրենները, ստորաբաժանումների ղեկավարները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ընկերության արտադրա-տնտեսական և ֆինանսական գործունեությանն առնչվող համալիր հարցեր, այդ թվում գազաբաշխման համակարգի շահագործման ծախսերի, գազաբաշխման համակարգի ստորգետնյա գազատարների գործիքային եղանակով հետազոտման արդյունքների, գազասպառման համակարգում տեղի ունեցած պատահարների (վթարների) վերլուծության վերաբերյալ:

Տեղեկատվութուն է ներկայացվել է բնական գազի իրացման և բաշխման, բնական գազի և բնակչության գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց գանձված գումարների վերաբերյալ, ինչպես նաև գազահաշվիչների վերանորոգող և պետստուգաչափում կատարող կազմակերպություններից ստացված եզրակացությունների վերաբերյալ:

Անդրադարձ եղավ նաև 2019/2020 թվականի աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գազափոխադրման համակարգի օբյեկտների շահագործման նախապատրաստման միջոցառումների պլանին և կատարված աշխատանքներին:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am