Ընդլայնված խորհրդակցություն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ —ում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ —ում տեղի է ունեցել ընդլայնված խորհրդակցություն՝ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանի նախագահությամբ, որին մասնակցել են Ընկերության գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի և դուստր ընկերությունների տնօրենները, ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ընկերության արտադրա-տնտեսական և ֆինանսական գործունեությանն առնչվող համալիր հարցեր, այդ թվում գազաբաշխման համակարգի շահագործման ծախսերի, գազաբաշխման համակարգի ստորգետնյա գազատարների գործիքային եղանակով հետազոտման արդյունքների, գազասպառման համակարգում տեղի ունեցած պատահարների (վթարների) վերլուծության վերաբերյալ:
Տեղեկատվութուն է ներկայացվել է բնական գազի իրացման և բաշխման, բնական գազի և բնակչության գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման դիմաց գանձված գումարների վերաբերյալ, ինչպես նաև գազահաշվիչների վերանորոգող և պետստուգաչափում կատարող կազմակերպություններից ստացված եզրակացությունների վերաբերյալ:
Անդրադարձ եղավ նաև 2019/2020 թվականի աշուն-ձմեռ ժամանակաշրջանում գազափոխադրման համակարգի օբյեկտների շահագործման նախապատրաստման միջոցառումների պլանին և կատարված աշխատանքներին:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Դեկտեմբեր ամսվա նորությունները
- Շնորհավորական մաղթանքը Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
- Կրկին ողբերգություն անվտանգության կանոնների խախտման հետևանքով
- Բնական գազի ներկրման լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգվել է
- Հերթական դժբախտ պատահարը՝ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով
- Ռուսական գազի սակագնի մասին բանակցություններում կա առաջընթաց
Մեծացված լուսանկար (JPG, 703 ԿԲ)