Ուսումնա-սպորտային համալիրի մարզիչ, գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրեց 18-րդ տեղը Եվրոպայի առաջնությունում
Ավստրիայի Գրաց քաղաքում ավարտվեց ձևավոր չմշկասահքի Եվրոպայի առաջնությունը: Մրցաշարի տղամարդկանց մենասահքի կարգում Հայաստանը ներկայացնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրի մարզիչ, գեղասահքի Հայաստանի 6-ակի չենպիոն Սլավիկ Հայրապետյանը:
Հեղինակավոր առաջնության ընթացքում հայ գեղասահորդը կարողացավ ձեռք բերել ազատ ծրագրին մասնակցելու իրավունք՝ վերջնական արդյունքում զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը: