2019 թվականին «թեժ գծով» ստացվել է 1674 զանգ
2019 թվականին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «թեժ գծով» ստացվել է 1674 զանգ: Գրանցված հեռախոսազանգերում մեծ թիվ են կազմել տեղեկատվական բնույթի հարցումները գազի սակագնի, գազանջատումների և ներտնային տեխնիկական սպասարկմանն առնչվող հարցերի վերաբերյալ: «Թեժ գծի» միջոցով բաժանորդների կողմից ստացված բոլոր հեռախոսազանգերը գրանցվել և փոխանցվել են համապատասխան ստորաբաժանումներին: Հետադարձ կապի մոնիտորինգի արդյունքներով, «թեժ գծով» ստացված զանգերի գերակշռող մասը ստացել է համապատասխան լուծում:
Թեժ գիծն ապահովում է կապը բաժանորդների հետ և հնարավորություն է ընձեռնում արագ և օպերատիվ արձագանքել բաժանորդների հարցերին: