Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը
Հունիսի 2-ից 96 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս մայրուղային գազատարի և Կարմիր կամուրջ — Բերդ մայրուղային գազատարի վրա նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:
1992 թվականին շահագործման հանձնելուց ի վեր՝ շուրջ 28 տարի, Կարմիր կամուրջ — Բերդ մայրուղային գազատարի զննման և անհրաժեշտ շահագործման ու տեխնիկական սպասարկման աշխատանքներ հնարավոր չի եղել իրականացնել:
Հայ-վրացական միջկառավարական պայմանավորվածությունների արդյունքում վերը նշված ժամանակահատվածում մայրուղային գազատարների վրա կկատարվեն մասնակի վերանորոգման աշխատանքներ:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Հունիս ամսվա նորությունները
- Հունիսի 28-ին վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
- Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը
- ՀԾԿՀ-ն բնական գազի սակագների վերաբերյալ որոշում ընդունեց
- Հրանտ Թադևոսյանը ներկայացրեց գազի սակագնի վերանայման հայտի հիմնավորումը
- Հայաստան բնական գազի մատակարարումը վերսկսվել է հունիսի 10-ից