Աշխատանքային քննարկում՝ բնական գազի սակագների վերանայման հարցի շուրջ
Հունիսի 4-ինՀՀհանրայինծառայություններըկարգավորողհանձնաժողովումտեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ սպառողներինվաճառվողբնականգազիսակագներիվերանայմանհարցի շուրջ, որին մասնակցել են նաև փորձագետներ, հասարակական կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ:
2020 թ. ապրիլի 1-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից հանձնաժողով ներկայացված գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտերի վերաբերյալ առաջարկություններ եւ պարզաբանումներ ներկայացվեցին ՀԾԿՀ-ի եւ Ընկերության կողմից:
«Գազափոխադրման համակարգը գտնվում է անմխիթար ծանր վիճակում:Ընկերությունըերկրում մեծածավալներդրումներէիրականացրել, սակայնաշխատումէվնասով», — իր խոսքում մասնավորապեսնշեց «ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենՀրանտԹադևոսյանը:
Ըստ ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենի, համակարգում անհրաժեշտ էիրականացնելնորմատիվային ծախսեր, քանի որ կան բազմաթիվ խնդիրներ՝ գազափոխադրման համակարգի մաշվածության հետ կապված: «Ներդրումներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել նաևընթացիկ ծախսեր: Անհրաժեշտ է հավասարակշռել մատակարարի ևսպառողների շահերը», — նշեց ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը:
«Սպառողներինհազարխորանարդմետրիդիմաց 300 դոլարովգազիվաճառքըմիֆէ», — ընդգծեցՀ.Թադևոսյանը, պարզաբանելով, որ գազը մինչ այսօր վաճառվել է 255 դոլարով, այն դեպքում, երբսկսած 2019 թվականիցսահմանին ձեռքէբերվում 165 դոլարով:
«Տարբերութունից ստացվումէ 90 դոլար, որից շուրջ43 դոլարը „ԳազպրոմԱրմենիա“ ՓԲԸ—նվճարում է ՀՀ պետական բյուջե որպես ավելացված արժեքիհարկևայս պահի դրությամբ համարվումէՀայաստանիառաջին խոշորհարկատուն: Մնացած 47 դոլարիցշուրջ12-ը բնականտեխնոլոգիականկորուստներն են: Մնացած 35 դոլարից շուրջ 19-ը աշխատավարձն է: Այսինքն, համակարգի շահագործման, մաշվածության և շահույթի համար մնում է շուրջ 16 դոլար», — մասնավորապես ասաց Հ.Թադևոսյանը:
«Մեծ թվերը ֆիկցիա է, հետևաբար Ընկերությանգերշահույթիմասինորևէխոսքչիկարողլինել», — ընդգծեց«ԳազպրոմԱրմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն