Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է

Հուլիսի 2-ից 5-ը ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստան՝ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի ՌԴ-Վրաստան սահմանամերձ հատվածի վրա աշխատանքների ավարտական փուլի անցկացման նպատակով:

Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am