Հանրապետության գազաբաշխման ցանցին միացված է ավելի քան 718 հազար բնակիչ-բաժանորդ

2020 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 4 749-ով:

Ս.թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման ցանցին է միացված 718 355 բնակիչ-բաժանորդ, որից 384 833-ը բազմաբնակարան շենքերի բնակարաններ, 333 522-ը՝ առանձնատներ:

Ներկայումս ՀՀ տարածքում բնական գազ են օգտագործում 636 համայնքներ, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am