2020 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով խոշոր հարկ վճարողների ցանկում ընկերությունը զբաղեցնում է երկրորդ տեղը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հարկային ծառայության կողմից հրապարակված 2020 թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը ՀՀ պետական բյուջե վճարած հարկերի և տուրքերի ընդհանուր գումարով: Նշված ժամանակահատվածում Ընկերության կողմից վճարվել է 34,866,254 հազար դրամ:

Հրապարակված ցանկում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն «Տրանսգազ» ՍՊԸ-ն զբաղեցնում է 19-րդ տեղը՝ 4,498,050 հազար դրամ:

Հանձնարարության պայմանագրով աշխատող «Էյ-Ի-Ջի Սերվիս» ընկերությունը զբաղեցնում է 136-րդ տեղը՝ 958,182 հազար դրամ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am