«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ուսումնա-սպորտային համալիրում կրկին կազմակերպվել էր արդեն ավանդույթ դարձած բարեգործական ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացված էին կրթահամալիրի աշակերտների ձեռագործ իրերը՝ նկարներ, կավից և այլ նյութերից պատրաստված տոնական զարդարանքներ:
Բարեգործական նախաձեռնությանը, որ կյանքի կոչվեց դպրոցի աշակերտների ստեղծագործական եռանդի շնորհիվ, մասնակցեցին նաև աշակերտների ծնողներն ու համալիրի աշխատակիցները՝ հասույթը ձևավորելու համար:
Մեծացված լուսանկար (JPG, 507 ԿԲ)