2020 թվականին «Ուսումնատեխնիկական կենտրոն»-ում ուսուցանվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 95 մասնագետ

2020 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում ուսուցանվել և գիտելիքների ստուգում է անցել ընկերության 95 մասնագետ, որից 82-ը մասնաճյուղերից, 13-ը՝ ընկերություններից: Գազ սպառող այլ կազմակերպություններից ուսուցանվել էաշխատող, իսկ անհատական ուսուցման ծրագրով՝մարդ:


Դասընթացները հիմնականում անցկացվել են «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղում կամ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ համակարգի մասնաճյուղերում, որոնց ավարտից հետո կազմակերպվել են գիտելիքների ստուգման քննություներ:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների բարձրացման համար ՈՒՏԿում անցկացվել են դասընթացներ հետևյալ մասնագետների համար.

· գազաբաշխման համակարգի շահագործող կազմակերպությունների ինժեներատեխնիկական աշխատողներ և գծային անձնակազմ,

· գազափոխադրման համակարգի շահագործող կազմակերպությունների ինժեներատեխնիկական աշխատողներ և գծային անձնակազմ,

· գազի ստորգետնյա պահեստարան կայանները (ԳՍՊԿ) սպասարկող և շահագործող ինժեներատեխնիկական աշխատողներ և գծային անձնակազմ,

· գազի քանակի հաշվառումով զբաղվող անձնակազմ (հսկիչներ),

· ձեռնարկությունների, կաթսայատների և այլ կազմակերպությունների գազի տնտեսության պատասխանատուներ,

· պոլիէթիլենային խողովակների եռակցողօպերատորներ,

· գազով աշխատող ջրի՝ մինչև 388,15Կ (115°С) ջերմաստիճանի ջրատաքացման կաթսայական տեղակայանքների շահագործող անձնակազմ (հնոցապանօպերատորներ),

· գազամատակարարման համակարգերի նախագծանախահաշվային աշխատանքներ իրականացնող անձնակազմ,

· գազատարերի էլեկտրաքիմիական պաշտպանության (ԷՔՊ) տեղակայանքների շահագործող ու սպասարկող անձնակազմ,

· վթարակարգավարական ծառայության անձնակազմ:

2020 թ.-ին «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի աշխատակիցների և գազ վառելիքով աշխատող ավտոմեքենաների վարորդների, ինչպես նաև մասնաճյուղերի պոլիէթիլենային խողովակների եռակցողօպերատորների համար գիտելիքների հերթական ստուգում է իրականացվել:

Բացի ուսումնական գործընթացից, ՈՒՏԿը մշակում և կազմում է մեթոդական ուղեցույցեր, բրոշյուրներ, հուշաթերթիկներ և այլն:

2020թ.-ին մշակվել և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից հաստատվել է «Ստորգետնյա գազատարերի մեկուսացման և վերամեկուսացման աշխատանքների կազմակերպում ու իրականացում» ծրագիրը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am