Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 727 հազար բաժանորդ

14 ապրիլի 2021, 10:19

2021 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բնակիչբաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 727 361, որից 389 103-ը բազմաբնակարան շենքերում, 338 258-ը՝ առանձնատներում:

Առաջին եռամսյակի ընթացքում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 2640-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնք, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am