Գիտատեխնիկական քաղաքականության հարցերով խումբը քննարկել է Գիտության և տեխնոլոգիաների տարվա շրջանակում անցկացվելիք միջոցառումների ծրագիրը

21 ապրիլի 2021, 10:07

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում տեղի է ունեցել գիտատեխնիկական քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվել են «Գազպրոմ» ՀԲԸ-ում հայտարարված՝ Գիտության և տեխնոլոգիաների տարվա շրջանակում միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:


«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանին ներկայացվել է 2021թ. միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված է անցկացնել կլոր սեղանների շարք Ընկերության երիտասարդ և հեռանկարային մասնագետների ներգրավմամբ, ինչպես նաև կազմակերպել բաց դասեր ու դասընթացներ պրոֆիլային բուհերի ավագ կուրսերի ուսանողների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և ավագ դպրոցի սաների համար:

Ինչպես նշեց Ա.Հակոբյանը՝ ընդհանուր առմամբ կադրային ռեզերվի ձևավորումը Ընկերության համար օրակարգային հարց է: «Այդ առումով անհրաժեշտ է շարունակել ստեղծել հնարավորություններ մեր հեռանկարային մասնագետների մասնագիտական ներուժի բացահայտման ուղղությամբ, կազամակերպել նորարարության, ինժեներական լուծումների թեմաներով սեմինարներ, լսել մասնագետների գաղափարները, որոնք հետագայում կարող են կիրառվել գործնականում», ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետը:

Ա.Հակոբյանի խոսքով, այդ տեսանկյունից կարևոր բաղադրիչներից է համապատասխան բուհերի հետ համագործակցության հաստատումը և ակտիվացումը, ինչը հնարավորություն կստեղծի լավագույն ուսանողներին բացահայտելու համար, որոնք հետագայում կարող են համալրել Ընկերության ինժեներատեխնիկական անձնակազմը:


«Աշխատանքային խումբը պետք է ուշադրություն դարձնի նաև գազի ոլորտի բանվորական մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, մասնավորապես՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սաների շրջանում: Անհրաժեշտ է դիտարկել մասնագիտացված դասընթացների անցկացման հնարավորությունը՝ ինչպես Գազպրոմ ԱրմենիաՓԲԸ Ինժեներական կենտրոնմասնաճյուղի Ուսումնատեխնիկական կենտրոնում, այնպես էլ համապատասխան ուսումնական հաստատություններում», — նշեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — Գլխավոր ճարտարագետը:

Ըստ Ա.Հակոբյանի՝ հեռանկարային առումով կարող են արդյունավետ լինել նաև ավագ դպրոցի սաների մասնագիտական կողմնորոշմանն ուղղված տարբեր միջոցառումները:

Խորհրդակցության արդյունքներով գիտատեխնիկական քաղաքականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին տրվել են մի շարք հանձնարարականներ, հաստատվել է Գիտության և տեխնոլոգիաների տարվա շրջանակում միջոցառումների անցկացման ժամանակացույցը:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am