Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի նիստը

Տեղի է ունեցել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների խորհրդի հերթական նիստը:

Տնօրենների խորհրդի որոշումներով հաստատվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2021թ բյուջեն, ներդրումային ծրագիրը և կապիտալ նորոգման պլանը։

Ներդրումային ծրագրի և կապիտալ նորոգման պլանի համաձայն՝ ընթացիկ տարում կապիտալ ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսված է 17,33 մլրդ դրամի չափով (առանց ԱԱՀ):

Նիստի ընթացքում դիտարկվել են նաև Ընկերության ընթացիկ ֆինանսա-տնտեսական գործունեությանն առնչվող հարցերը:

Նշվել է, որ 2021թհունիսի 1-ի դրությամբ սպառողներին մատակարարված բնական գազի դիմաց վճարումների հավաքագրման մակարդակը կազմում է 100 տոկոս, մատակարարված բնական գազի համար ժամկետանց դեբիտորական պարտավորությունները բացակայում են։

Տնօրենների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված մի շարք այլ հարցերի վերաբերյալ ընդունվել են համապատասխան որոշումներ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am