«Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ պատվիրակության աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն՝ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ։
Այցի շրջանակում Ալեքսեյ Միլլերը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր։
ՀՀ վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և Կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը:
Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ՀԲԸ գործունեությունը հանրապետությունում, ընկերության ներդրումային և սոցիալական նախագծերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության արտադրական ծրագրերը:
Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը:
«Գազպրոմ» ՀԲԸ Տեղեկատվական վարչության և ՀՀ կառավարության մամուլի ծառայության նյութերով
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36