ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը

16 սեպտեմբեր 2021, 16:08

Սեպտեմբերի 15-ին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ այս տարի կհաջողվի սահմանին պահպանել գազի նույն գինը։

Նրա խոսքով, բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ պերմանենտ բնույթ են կրում:

«Մենք ամեն տարի անդրադառնում ենք այդ հարցին, փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման մասին, այլ ոչ ավելացման՝ չնայած, որ „Գազպրոմ“ խմբի կողմից կա պնդում, որ 2013 թվականի համաձայնագրի շրջանակներում եկամտաբերության չափը, որը պայմանավորված է եղել համաձայնագրով, իրենց չի բավարարում: Բայց դա աշխատանքային պրոցես է», — նշել է Մ․Գրիգորյանը՝ հավելելով, որ հիմա ընթանում է բանակցությունների գործընթաց:

«Երբ բանակցություններն ամփոփման փուլում լինեն, կտեղեկացնենք», — ասել է ՀՀ փոխվարչապետը։

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am