«Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

15 սեպտեմբեր 2021, 12:10

Սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել «Գազպրոմ» ՀԲԸ պատվիրակության աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն՝ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի գլխավորությամբ։

Հանդիպման ժամանակ։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Հանդիպման ժամանակ։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության


Այցի շրջանակում Ալեքսեյ Միլլերը աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Կողմերը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր։

ՀՀ վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և Կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը:

Ալեքսեյ Միլլեր։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Ալեքսեյ Միլլեր։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության


Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ՀԲԸ գործունեությունը հանրապետությունում, ընկերության ներդրումային և սոցիալական նախագծերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության արտադրական ծրագրերը:

Հանդիպման ժամանակ։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Հանդիպման ժամանակ։ Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության


Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը:

«Գազպրոմ» ՀԲԸ Տեղեկատվական վարչության և ՀՀ կառավարության մամուլի ծառայության նյութերով

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am