Հրանտ Թադևոսյանը Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցի լավագույն սաներին հանձնեց կրթաթոշակի վկայականները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում անցկացվել է մրցույթ, որի արդյունքներով դպրոցի մի շարք աշակերտներ արժանացել են կրթաթոշակից օգտվելու հնարավորությանը։


Հաղթողներին վկայականները հանձնեցին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը։



Դպրոցի լավագույն սաների համար սահմանված է երկու կրթաթոշակ՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցի։


Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am