Հանրապետության գազաբաշխման համակարգին է միացված ավելի քան 732 հազար բաժանորդ
2021 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետության գազաբաշխման համակարգին միացված բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմում է 732 666, որից 391 916-ը բազմաբնակարան շենքերում, 340 750-ը՝ առանձնատներում:
Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսներիընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 7945-ով:
Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնք, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն