Ի գիտություն բաժանորդների

Համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005թ․ հուլիսի 8-ի № 95-Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների 41 պահանջի, ներկայացվում է շահագործվող առևտրային հաշվառքի սարքերի հետ համատեղելի էլեկտրոնային ճշտիչների տեսակները.

Բաժանորդի գազասպառման համակարգում տեղակայված հաշվառքի սարքի նոմինալ ծախսը

Համալրման ենթակա

Հաշվիչի տեսակը

Էլ․ ճշտիչի տեսակը

1

G-4

BK G-4

Elcor-MU

Elcor-GSM

2

G-6

BK G-6

Elcor-MU

Elcor-GSM

3

G-10 և ավելի

GD G-10 և ավելի

Elcor-GSM

Ստորև ներկայացվում են էլեկտրոնային ճշտիչները արտադրող և տեղադրող կազմակերպությունների տվյալները.

1. Էլեկտրոնային ճշտիչ Elcor-MU

«Զեգա» ՍՊԸ ք. Երևան Մամիկոնյանց փ 58շ

հեռ +37494595965, +37496595965 e-mail: info@zega.am

2. Էլեկտրոնային ճշտիչ Elcor-GSM

«ՍՄԱՐԹԹՐԱՆՍ» ՍՊԸ ք. Երևան Ռուբինյան 27/72 

հեռ +37493960600  e-mail: vahan203@inbox.ru

Վերոհիշյալ գործընթացը սկսելու համար Բաժանորդը դիմում է ներկայացնում Մատակարարին և վերոհիշյալ կազմակերպություններից որևէ մեկին:

Դիմողի հետ համապատասխան պայմանագրի կնքումից հետո տվյալ կազմակերպությունը դիմում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին (կցելով պայմանագրի կրկնօրինակը) համապատասխան գազահաշվիչ ստանալու և այն էլեկտրոնային ճշտիչով համալրելու համար:

Էլեկտրոնային ճշտիչով համալրված գազահաշվիչը տվյալ կազմակերպությունը վերադարձնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին, որից հետո կազմակերպվում է Բաժանորդի գազասպառման համակարգում տեղակայված հաշվառքի սարքի փոխարինման գործընթացը՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Փոխարինված գազահաշվիչի և էլեկտրոնային ճշտիչի տվյալները համաձայն գործող կարգի ամրագրվում են Պայմանագրում:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

press@gazpromarmenia.am