2021 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից ներկրվել է 2 449,2 մլն խ.մ բնական գազ

2021 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1,6%-ով ավելացել են ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2 449,2 մլն խ.մ նախորդ տարվա 2 411,7 մլն խմ դիմաց:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 2 357,8 մլն խ.մ բնական գազ, ինչը 1,9%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:

Գազասպառման կառուցվածքում 2021 թվականին նախորդ տարվա համեմատ 6,2%-ով ավելացել են արդյունաբերական ոլորտի կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 254,1 մլն խ.մ:

5,7%-ով ավելացել են բնակչության կողմից սպառված բնական գազի ծավալները՝ կազմելով 765,8 մլն խ.մ:

6,9%-ով և 12,4%-ով ավելացել են համապատասխանաբար ԱԳԼՃԿ-ների և տարբեր սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 505,3 և 329,2 մլն խ.մ:

202թվականին նախորդ տարվա համեմատ 13,7%-ով նվազել են էներգետիկայի ոլորտի կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 503,5 մլն խ.մ:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am