Ըստ օպերատիվ տվյալների՝ հանրապետության գազաբաշխման համակարգին միացված է ավելի քան 737 հազար բաժանորդ

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ ըստ օպերատիվ տվյալների, բնակիչ-բաժանորդների ընդհանուր թիվը կազմել է 737 207, որից 393 956-ը բազմաբնակարան շենքերում, 343 251-ը՝ առանձնատներում:

Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 12 486-ով:

Ներկայումս Հայաստանում բնական գազ են օգտագործում 639 համայնք, որից 592-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային:

Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն

Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝

(+374 10) 29-47-60

(+374 10) 29-49-36

m.harutyunyan@gazpromarmenia.am