«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022 թ. լավագույն եռակցող» մրցույթի հաղթող է ճանաչվել Մարտին Շխրդումյանը «Տրանսգազ» ՍՊԸ-ից
Ամփոփվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022թ. լավագույն եռակցող» մասնագիտական վարպետության մրցույթ-ստուգատեսի արդյունքները։ Մրցույթին մասնակցել են 7 եռակցողներ Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Երևանի գազամատակարարման և գազաֆիկացման մասնաճյուղերից (ԳԳՄ) և «Տրանսգազ» ՍՊԸ-ից։
Մրցույթն անցկացվել էր մայիսի 23-ից 27-ը «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի Ուսումնա-տեխնիկական կենտրոնում և «Տրանսգազ» ՍՊԸ-ի Ստորգետնյա աշխատանքների մասնագիտացված մասնաճյուղում։
Մրցույթը բաղկացած էր երկու առաջադրանքներից՝ գործնական և տեսական: Մասնակիցները կատարել են տարբեր տրամագծի խողովակների եռակցում, հանձնել եռակցման աշխատանքներին և աշխատանքի պաշտպանությանը վերաբերող գիտելիքների ստուգման թեստ։
Մրցույթ-ստուգատեսի արդյունքներով առաջին տեղը զբաղեցրել է 6-րդ կարգի էլեկտրաեռակցող Մարտին Շխրդումյանը «Տրանսգազ» ՍՊԸ-ից՝ արժանանալով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2022թ. լավագույն եռակցող» կոչմանը: Երկրորդ և երրորդ տեղում են՝ 6-րդ կարգի էլեկտրաեռակցողներ Արայիկ Համբարձումյանը («Տրանսգազ» ՍՊԸ) և Գենադի Չոբանյանը («Տրանսգազ» ՍՊԸ):
Հաղթողներին շնորհավորեց մրցութային հանձնաժողովի նախագահ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետ Աշոտ Հակոբյանը՝ ընդգծելով, որ մրցույթ-ստուգատեսը կազմակերպված էր բարձր մակարդակով։
«Նման մրցույթների արդյունքում ոչ միայն որոշվում են մեր լավագույն եռակցողները, այլև լավ հնարավորություն է ստեղծվում փորձի փոխանակման համար։ Ցանկանում եմ նշել, որ հայ եռակցողները մշտապես առանձնացել են իրենց բարձր մասնագիտական ունակություններով, և ոչ միայն մեր հաղթողները, այլև մրցույթի բոլոր մասնակիցները տասնամյակների ընթացքում ձևավորված լավագույն մասնագիտական ավանդույթների արժանի կրողներն են», — նշեց Աշոտ Հակոբյանը։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ — գլխավոր ճարտարագետն առաջարկեց դիտարկել մրցույթ-ստուգատեսներ կազմակերպելու հնարավորությունը նաև Ընկերության մասնաճյուղերի և դուստր ձեռնարկությունների տեխնիկական անձնակազմի այլ մասնագետների համար։
Հաղթողը կմասնակցի «Գազպրոմ» ՀԲԸ 2022 թ. լավագույն եռակցող» մրցույթին (երկրորդ փուլ), որն անցկացվելու է ՌԴ-ում:
Հասարակայնության և զանգվածային լրատվության միջոցների հետ կապերի ծառայություն
Կոնտակտային տվյալներ ԶԼՄ-ների համար՝
(+374 10) 29-47-60
(+374 10) 29-49-36
Մեծացված լուսանկար (JPG, 580 ԿԲ)